Վրաստանի հանրակրթական հաստատության շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր
Տարածաշրջան
11:42 27/04/2022
Տարածաշրջան

Վրաստանի հանրակրթական հաստատության շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր

Վրաստանում հանրակրթական հաստատության շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր։ Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Վրաստանի պետական խորհրդանշանների օգտագործման կանոնների մասին» օրենքում փոփոխությունը երրորդ՝ վերջին ընթերցմամբ աջակցել է 87 պատգամավոր։

Փոփոխության համաձայն՝ Վրաստանի պետական դրոշի մշտական բարձրացումը պարտադիր է դարձել հանրակրթական հաստատության/դպրոցի, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձի շենքերի վրա, որը նախատեսում է նախադպրոցական կրթական ծառայություններ:

Օրենքում նշված փոփոխության մասին խորհրդարանի լիագումար նիստում խոսել է պատգամավոր Կախա Կախիշվիլին։

Փոփոխությունների համաձայն՝ պարտադիր է դարձել նաև նշված հաստատություններում տեսանելի տեղում Վրաստանի օրհներգի տեքստի տեղադրումը։


 

Placeholder
Վրաստանի հանրակրթական հաստատության շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր