Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆիթնեսի մարզիչ Լյուսի Բեյքերը պատմել է, որ նիհարելու համար պետք չէ ժամերով զբաղվել կարդիո վարժություններով կամ վազել։ Նա ուժային մարզումներն է համարում արագ նիհարելու արդյունավետ միջոց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մարզչի խոսքով՝ մարդիկ կարող են նիհարել ուժային մարզումների օգնությամբ, եթե ճիշտ սնվեն, ամեն օր շարժվեն, շատ հանգստանան և վերահսկեն սթրեսի մակարդակը։
«Ես ապշեցուցիչ արդյունքներ ստացա միայն այն ժամանակ, երբ սկսեցի ուժային մարզումներ անել և կրճատեցի կարդիո վարժությունների քանակը: Եթե ձեր նպատակը ուժեղ, ձգված, սպորտային և առողջ տեսք ունենալն է, վազքը ձեր տարբերակը չէ»,- ասել է նա։
Բեյքերը բացատրել է, որ կարդիովարժությունները մեծացնում են էներգիայի սպառումը, բայց դա նիհարելու ամենաարդյունավետ միջոցը չէ, քանի որ այն չափից շատ ճնշում է մարմինը։ Նա խորհուրդ է տվել վազքը փոխարինել քայլելով, քանի որ քայլելուց մկանների և հոդերի ծանրաբեռնվածությունն ավելի քիչ է, բայց միևնույն ժամանակ մարզիչն ասել է, որ պետք չէ հրաժարվել վազքից, եթե դա նիհարողին հաճույք է պատճառում։