Վհուկները հայելի են գտել
Հասարակություն
17:47 27/04/2022
Հայաստան

Վհուկները հայելի են գտել

«Հղի կինը անցնում է անցումով։ Մեծ արագությամբ գալիս նիկոլճո-ն, կինը չի հասկանում ինչ անի, խառնվում է, հասկանում է, որ մեքենան չի կանգնելու՝ թեև ինքը հետիոտնային շարքի վրա է, հետ է քաշվում՝ տեղ տալու համար ... ու մեքենան անցնում է վրայով։
Առանց վարանելու։
Առանց կանգնելու, առանց օգնելու, ուրեմն՝ առանց մեղքի զգացման։

... մտքիցս դուրս չի գալիս փողոցում ընկած կինը, նրա գեղեցիկ ձեռքերը՝ ինչպես Կարապի պարում՝ իրար վրա՝ դեմքին մոտ, իրենից հոսած արյունը, ոտքը՝ ոլորված... ու կողքը՝ տղամարդկանց ոտքեր... թեկուզ ցավակցողների, բայց՝ ոտքերը։


 

 

 

 

 

 

 

 

 

 

...Երևի ձեռք չեն տվել, որ ավելի չվնասեն, սպասել են բժիշկների:

Ինչ է մտածել  Սոնան այդ պահին, միայնակ, փողոցում ընկած, ոտքերն իրար սեղմած, միակ հարազատը՝ իր հետ մեռնող երեխան։

Վհուկներ եք որսում, նիկոլներ, էլի հրեշտակի սպանեցիք»,- գրել է Panorama.am-ի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը։ 

Ի դեպ, վհուկների մասին... Նիկոլապաշտները անհնար ու անհնար բոլոր միջոցներով փորձում են արդարացնել նրա ու նրա կողմնակցների ցանկացած «արարք», հայտարարություն, մարդասպանություն։

Ի զորու չեն նիկոլապաշտները տեսնելու աչքերով, զգալու սրտով, եզրակացնելու մտքով։ Այս վհուկները ինչի էլ նայեն, միայն իրենց են տեսնում ու ներկայացնում։ Օրինակները՝ ներքևում։

Վհուկների գրածները՝ սոցցանցերից. քաղաքացիները հատուկ «սկրինում» ու դրանք տարածում են՝ ճանաչեք նիկոլամոլների արժեքները։

Placeholder
Վհուկները հայելի են գտել