Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով. ցուցադրություն ՀՑԹԻ-ում
Մշակույթ
18:10 27/04/2022
Հայաստան

Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով. ցուցադրություն ՀՑԹԻ-ում

Ապրիլի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Թանգարանից հայտնում են, որ ցուցադրության միջոցով առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին: Չորս խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ փաստաթղթեր, իլյուստրացիոն նյութեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:

Ցուցադրությունը կազմակերպվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դոկտոր Դիրք Ռոոդզանտի համագործակցությամբ:

Դոկտոր Դիրք Ռոոդզանտը ապրիլի 29-ին՝ ժամը 12:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հանդես կգա նաև համանուն թեմայով դասախոսությամբ:

Ցուցադրությունը կգործի մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը:

Placeholder
Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով. ցուցադրություն ՀՑԹԻ-ում