Ստեփանակերտ մտնող գազատարի  վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են․ «Արցախգազ» ՓԲԸ
Տնտեսություն
18:57 28/04/2022
ԼՂՀ

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են․ «Արցախգազ» ՓԲԸ

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի  վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու  գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել։

««Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է հայտարարությունում։

Placeholder
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են․ «Արցախգազ» ՓԲԸ