Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 30-ի շաբաթօրյակին խնդիր կարող ենք ունենալ՝ կապված եղանակային պայմանների հետ. Գնել Սանոսյան
«Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Նկատենք, որ քովիդի հետ կապված 2020 և 2021 թթ.-ին ին շաբաթօրյակներ չեն կազմակերպվել»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ գործընկեր կառույցների հետ աշխատանք է տարվել, որոնց ներգրավված են նախարարությունները, մարզպետարանները, Երևան համայնքը:
«Մի խնդիր կարող ենք ունենալ՝ կապված եղանակային պայմանների հետ, բայց շաբաթօրյակի օրը չենք փոխի: Այն մարզերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա, հաջորդ շաբաթ կիրականացնենք: Առիթից օգտվելով՝ մեր հայրենակիցներին»,-ասաց Սանոսյանը և գործընկերներին հորդորեց ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից հավելեց. «Մենք շատ հաճած հետևյալ երևույթի հետ ենք բախվում, որ մենք գնում ենք, տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը x վայրից և տեղափոխում y վայր: Հետո y վայրից տանում ենք z վայր: Սա չափազանցություն չէ, որովհետև մենք աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք»: