2019 թ. հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Փաշինյան
Կրթություն, գիտություն
11:41 28/04/2022
Հայաստան

2019 թ. հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Փաշինյան

«Մենք նախագծով առաջարկում ենք կամավոր ատեստավորում անցած ուսուցչի աշխատավարձի դրույքաչափը հասցնել 200 հազար դրամ»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հավելեց. «Ատեստավորում անցած ուսուցիչենրը կստանան ևս 30-50 % հավելավճար, և տեսականորեն ու պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ»:

Նա զեկուցեց «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» նախագիծը:

Իր պնդումը հիմնավորելով՝ Դումանյանը հայտնեց, որ մեկ դրուք ստացող ուսուցիչը ատեստավորման արդյունքում 50% աշխատավարձի բարձրացման դեպքում կստանա 300 հազար դրամ, որին հավելելով տարակարգերի հավելավճարները, ապա այն կհասնի մինչև 400 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ նախկինում ընդունված նախագծերով սահմանվում էր, որ կամավոր ատեստավորում անցնող ուսուցչի աշխատավարձը բարձանում էր 50%-ով, բայց քանի որ ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա  այդ բարձարցումը ևս չէր ապահովում մրցակցային միջավայր, այդ պատճառով էլ մայիսի 1-ից շեմը բարձրացվում է 200 հազար դրամի:

«2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա հայտարարեց, որ եթե անվտանգության, դիվանագիտության, պետական կառավարման ոլորտների բոլոր թերությունների հտևից գնան, ապա պատճառների մեջ հանդիպելու են կրթության ոլորտում համակարգային խնդրին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցեց «Հայոց լեզու»,  «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն»,  բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50% հավելավճար ստացավ 166,  40% հավելավճար ստացավ 153, իսկ  30% հավելավճար ստացավ 159 ուսուցիչ»:

Placeholder
2019 թ. հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Փաշինյան