Տեսախցիկը ֆիքսել է երկրագնդի ամենածեր ընձառյուծին
Աշխարհում
17:30 29/04/2022
Աշխարհ

Տեսախցիկը ֆիքսել է երկրագնդի ամենածեր ընձառյուծին

Տայվայում ֆոտոտեսախցիկները նկարահանել են 13 տարեկան ընձառյուծին։ Հորգայ անունով կենդանին համարվում է այս ընտանիքի ներկայացուցիչներից ամենատարեցը։ Այս մասին հայտնում է GISMETEO-ն։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հայտնել է, որ փորձագետները Հորգային ճանաչում են մոտ տասներկու տարի. 2010 թվականին նա առաջին անգամ հայտնվել է տեսախցիկի առաջ:
Հորգայն ու նրա էգ Գուտան ամռանը նախընտրում են Չիխաչևյան լեռնաշղթայի Ալթայի կողմը, իսկ ձմռանը նրանք կարող են տեղափոխվել Տուվա և Մոնղոլիա։

Այս զույգը համարվում է նաև մոլորակում ապրող ընձառյուծներից ամենածերը։ Ուսումնասիրելով ֆոտո և վիդեո նկարահանումները՝ Հորգայը և Գուտան նույնացվում են մաշկի վրա բծավոր նախշով, քանի որ այս նախշը անհատական է յուրաքանչյուր կենդանու համար։ Դա գրեթե նույնն է, ինչ մարդու մատնահետքերը։
 

 

Placeholder
Տեսախցիկը ֆիքսել է երկրագնդի ամենածեր ընձառյուծին