Բժիշկը հայտնել է այն պտղի մասին, որը պաշտպանում է լյարդի հիվանդություններից և շաքարախտից
Աշխարհում
16:00 30/04/2022
Աշխարհ

Բժիշկը հայտնել է այն պտղի մասին, որը պաշտպանում է լյարդի հիվանդություններից և շաքարախտից

Կիվին հարուստ է բջջանյութով, որը նպաստում է լյարդի ճիշտ աշխատանքին, նվազեցնում է շաքարի վնասակար ազդեցությունը մարմնի վրա և իջեցնում արյան ճնշումը: Eat This, Not That պորտալին սննդաբան Լիզա Յանգի տված հարցազրույցը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:

Ըստ նրա՝ մեկ կիվին պարունակում է բջջանյութի օրական պահանջարկի գրեթե 8%-ը, այն ոչ միայն լավացնում է մարսողությունը և ամրացնում իմունիտետը, այլև ունակ է կայունացնել արյան ճնշումը։

«Բջջանյութը կարևոր է ձեր լյարդը պաշտպանելու, արյան շաքարը իջեցնելու և նույնիսկ քաշը վերահսկելու համար: Կիվիում առկա բջջանյութն՝ այն լավ հավելում է դարձնում սրտի առողջությունը բարելավելու, մարսողությունը և փորկապությունը կանխելու համար»,-ասել Յանգը:

Կիվիի կանոնավոր օգտագործումը նպաստում է նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը։ Պտուղը օգտակար է նաև հղիների համար, այն ֆոլաթթվի անփոխարինելի աղբյուր է։
 

Placeholder
Բժիշկը հայտնել է այն պտղի մասին, որը պաշտպանում է լյարդի հիվանդություններից և շաքարախտից