ՄՊՀ-ի որոշմամբ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի նկատմամբ տուգանք է կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար
Տնտեսություն
16:41 02/05/2022
Հայաստան

ՄՊՀ-ի որոշմամբ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի նկատմամբ տուգանք է կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 158-Ա որոշմամբ նշանակել է 4 355 264  ՀՀ դրամի չափով տուգանք։

Հանձնաժողովից հայտնում  են, որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է որակվել «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետևյալ վարքագիծը․

. «Հոկտեմբերի 21-ից 24-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար բոլոր Վեգա սրահներում» և «Նոյեմբերի 4-ից 7-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար» բովանդակություններով ակցիաների շրջանակներում հայտարարված մինչև 65 տոկոս զեղչը զեղչման ենթակա բոլոր ապրանքների նկատմամբ չկիրառելը․

.  Հիշյալ ակցիաների շրջանակներում այդ ակցիաներին նախորդող օրը փաստացի կիրառված գները որպես ապրանքների նախնական գներ չհամարելը և զեղչի չափը տվյալ գներից չհաշվարկելը․

.Ամբողջ տեսականու համար մինչև 65% զեղչը գործող այլ ակցիաների հետ համատեղելի չլինելու և «Հատուկ առաջարկ» նշումով ապրանքների դեպքում դրանց չգործելու բացառությունները գովազդներում չհիշատակելը։

Placeholder
ՄՊՀ-ի որոշմամբ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի նկատմամբ տուգանք է կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար