Ընկույզն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
Աշխարհում
08:00 02/05/2022
Աշխարհ

Ընկույզն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

Ընկուզեղենի օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը։ Այս մասին գրում է «Eat This, Not That!» պարբերականը։

Նշվում է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կախված է ոչ միայն ածխաջրերից, այլև սննդի մեջ առկա սպիտակուցների, ճարպերի և բջջանյութի քանակից։

Մասնագետները խորհուրդ են տալիս ընկույզը օգտագործել որպես այլ սննդի հավելում, օրինակ՝ խնձորների, որոնք արագ բարձրացնում են, իսկ հետո իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը
Նշվում է նաև, որ այս նախուտեստները ավելի հագեցնող են և ուշ քաղց կզգաք։

Բացի այդ, ընկույզը, հատկապես նուշը, հարուստ է վիտամին E-ով և օգնում է նվազեցնել բորբոքումները: Նրանք նաև պաշտպանում են սրտանոթային համակարգը։

 

Placeholder
Ընկույզն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը