Սա պայքար է հանուն Հայաստանի, Արցախի, հանուն հայրենիքի փրկության. ՀՀԿ-աները քայլերթ են անում
Քաղաքական
10:46 03/05/2022
Հայաստան

Սա պայքար է հանուն Հայաստանի, Արցախի, հանուն հայրենիքի փրկության. ՀՀԿ-աները քայլերթ են անում

ՀՀԿ-ականերն իրենց աջակիցների հետ քայլերթ են իրականացնում երևանյան փողոցներով՝ պարբերաբար վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «միացում»։

«Սա քաղաքական  պայքար չէ, պայքար է հանուն Հայաստանի, Արցախի,  հանուն հայրենիքի փրկության, որպեսզի օր, ժամ առաջ հեռացնենք այս կապիտուլյանտ իշխանություններին»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

Երթի մասնակիցներին բազմաթիվ քաղաքացիներ են ողջունում, նաև մեքենաների ազդանշաններով իրենց աջակցությունը հայտնում։ Երթի մասնակիցներն անընհատ ավելանում են։

Placeholder
Սա պայքար է հանուն Հայաստանի, Արցախի, հանուն հայրենիքի փրկության. ՀՀԿ-աները քայլերթ են անում