Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ
Քաղաքական
08:30 03/05/2022
Տարածաշրջան

Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ

Aliq.ge-ն գրում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ մայիսի 2-ին նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ «դիվանագետը կանչվել է ԱԳՆ՝ կապված Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության տրամադրած տեղեկատվության հետ»։
Կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի՝ պատժամիջոցները շրջանցելու և ուղիներ գտնելու փորձերի մասին։

Ըստ ուկրաինական հետախուզության՝ Ռուսաստանը նախատեսում է արտադրել ապրանքներ վրացական, հայկական և ադրբեջանական ապրանքների անվան տակ, այնուհետև արտահանել երրորդ երկրներ։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան ևս մեկ անգամ հայտնել է վրացական կողմի դժգոհությունը նմանատիպ բովանդակության պնդումների առնչությամբ և նշել, որ նման չճշտված լուրերի հիման վրա տեղեկատվության տարածումը վնասում է երկու երկրների գործընկերությանը

«Վրաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցչին խնդրել է ժամանակին փաստացի բացատրություններ և ապացույցներ տրամադրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

ԱԳՆ տվյալներով՝ ուկրաինացի դիվանագետը հանդիպման ժամանակ ասել է, որ այս փուլում համապատասխան արձագանք չունի ուկրաինական հետախուզության տարածած հայտարարությանը և նշել է, որ համապատասխան հաղորդագրություն կուղարկի Կիև։

Նշվում է նաև, որ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, անհասկանալի է որակել Ուկրաինայի հետախուզական ծառայության հայտարարությունը, թե պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար Ռուսաստանը բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռուսական արտադրանքը միջազգային շուկա վերաարտահանման շուրջ։
 

Placeholder
Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ