Կառավարությունը հերթական՝ 22.6 մլն եվրո վարկը ստացավ դպրոց ու մանկապարտեզ կառուցելու համար
Կրթություն, գիտություն
13:15 05/05/2022
Հայաստան

Կառավարությունը հերթական՝ 22.6 մլն եվրո վարկը ստացավ դպրոց ու մանկապարտեզ կառուցելու համար

«Այս պահին Սյունիքում է գտնվում է ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը, որը 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքներ է կատարում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման  բանկի միջև ստորագրվելիք ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որը կազմում է 22 600 000 եվրո:

Դումանյանի խոսքով՝ Կապան խոշորացված համայնքի 13 կրթահամալիրի կառուցման նպատակով նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավարտին հասցնելու համար կնքված են պայմանագրեր:

Նա հայտեց, որ մյուս մարզերում նույնպես սկսված են այդ ուղղությամբ աշխատանքները:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հավելեց, որ հանրապետության մասշտաբով նախագծման փուլում է 40 դպրոց, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվի 2022 թվականին:

Նրա խոսքով՝  նախագծման փուլում է 23-ը, մեկնարկած շինարարակական աշխատանքների՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թվականին:

«2022 թվականին ստացվել է սուբվենցիոն 178 հայտ, որոնք այս պահին քննարկման փուլում են. այս պահին առնվազն 38-ը ամբողջական նոր մանկապարտեզների կառուցման հայտ է»,-հայտնեց Համբարձում Մաթևոսյանը:

Placeholder
Կառավարությունը հերթական՝ 22.6 մլն եվրո վարկը ստացավ դպրոց ու մանկապարտեզ կառուցելու համար