Սպառազինության ոլորտում Մոսկվա-Թեհրան համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա. Իրանում ՌԴ դեսպան
Քաղաքական
09:20 05/05/2022
Տարածաշրջան

Սպառազինության ոլորտում Մոսկվա-Թեհրան համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա. Իրանում ՌԴ դեսպան

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի դեմ պատժամիջոցներին՝ հավելելով, որ «իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի վերացումից հետո, սպառազինության ոլորտում  Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, և Թեհրանը պաշտպանական նպատակներով կարող է զենք գնել  Մոսկվայից», փոխանցում է ParsToday-ը։

Խոսելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներից, դեսպան Ջագարյանը հստակեցրել է.«Մոսկվան և Թեհրանը հակառուսական պատժամիջոցների դիմաց «Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերի  ինտեգրացման շուրջ բանակցություններին թափ են հաղորդել»:

Անդրադառնալով բրիտանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե Իրանը զենք, այդ թվում՝ զենիթահրթիռային կայաններ է մատակարարում Ռուսաստանին, ռուս դիվանագետն ասել է.«Բրիտանական լրատվամիջոցները հայտնի են որպես կեղծ լուրեր արտադրող գործարաններ»։
 

Placeholder
Սպառազինության ոլորտում Մոսկվա-Թեհրան համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա. Իրանում ՌԴ դեսպան