Ալիևը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը
Քաղաքական
16:10 06/05/2022
Տարածաշրջան

Ալիևը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա: Հաղորդվում է, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Նշվում է, որ օդանավակայանում առաջին վայրէջքը պիտի կատարեն Էրդողանի ու Ալիևի ինքնաթիռները:

Ալիևի այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է նաև, «Ռիզե-Արդվին» օդանավակայանը Թուրքիայում ծովի վրա կառուցված 2-րդ օդանավակայանն է, որը տարեկան պիտի սպասարկի շուրջ 3 մլն ուղևորի:

Placeholder
Ալիևը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը