Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում. Դավութօղլու
Քաղաքական
18:12 06/05/2022
Տարածաշրջան

Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում. Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ գործող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իշխանություններին արտահերթ ընտրության կոչով է  դիմել այն բանից հետո, երբ Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը  հրապարակել է երկրում գնաճի ցուցանիշները։

Ermenihaber-ի փոխանցմամբ, Դավութօղլուն Twitter-ում արած իր գրառման մեջ շեշտել է, որ այժմ Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում։

«Ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK)՝  սպառողական գների ինդեքսով 70% և արտադրանքի գների ինդեքսով 122% գնաճով աշխարհում ամենաբարձր գնաճն ունեցող 6-րդ երկիրն ենք։ Արդեն միակ լավ լուրը, որը գնաճի դեմ ծնկի եկած, շարունակ թիրախները փոխող այս իշխանությունը կարող է տալ քաղաքացիներին, ընտրության լուրը կլինի», - գրել է նա։

Placeholder
Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում. Դավութօղլու