Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի
Տնտեսություն
09:32 06/05/2022

Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի

Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը հայտարարել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի, ինչն աննախադեպ է, գրում է ParsToday-ը։ 

Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «2021 թվականին Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի»:

«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցները, երկու երկրների միջև համագործակցության համար ավելի շատ դրդապատճառներ կան»,- ասել է Ջիգանշինը:

Նա հավելել է, որ  երկու երկրները համագործակցության լայն շրջանակ ունեն նավթի, գազի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիաների, մարդասիրական քայլերի, սննդի և գյուղատնտեսության ոլորտներում։

Placeholder
Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի