Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիա
Կրթություն, գիտություն
16:42 07/05/2022
Տարածաշրջան

Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիա

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիա։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Ծովակալ Հաբիբոլահ Սայարին ասել է՝ ավիացիայի ոլորտում հասել են մի դիրքի, որ հենվելով բանակի, զինված ուժերի և երկրի համալսարանների մասնագետների վրա, կարողանում են նոր ինքնաթիռներ կառուցել:

Անդրադառնալով ռազմածովային ոլորտում Իրանի ձեռքբերումներին, նա նշել է. «Այսօր մենք այն սակավաթիվ երկրներից ենք, որ ունեն հրթիռային կայաններ և հածանավեր կառուցելու հնարավորություն, և մենք պնդում ենք, որ կարող ենք ստեղծել ռազմածովային ամենաառաջադեմ տեխնիկա»:

 

 

 

Placeholder
Իրանը ձեռք է բերել ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիա