ՀԷԿ-երի արտադրությունը հունվար-մարտին 22.5%-ով նվազել է
Տնտեսություն
18:17 07/05/2022
Հայաստան

ՀԷԿ-երի արտադրությունը հունվար-մարտին 22.5%-ով նվազել է

Այս տարվա հունվար-մարտին  Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 465.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 16.7%-ով գերազանցում է 2021  թվականի նույն ամիսների ցուցանիշը։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) առաջին եռամսյակում արտադրել է 924.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝  2021թ-ի հունվար-մարտի համեմատ աճելով 9.6 %-ով։

ՋԷԿ-երի արտադրությունն էլ նշված ժամանակահատվածում ավելացել է 40.4%-ով և կազմել 1 մլրդ 185.8 մլն կՎտ ժամ։

Հունվար-մարտին 80.1%-ով ավելացել է նաև հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են 35.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականին հունվար-մարտի համեմատ աճելով 2.7 անգամ։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա այստեղ արտադրության ծավալները նվազել են 22.5%-ով և կազմել 318.2 մլն կՎտ ժամ։

Placeholder
ՀԷԿ-երի արտադրությունը հունվար-մարտին 22.5%-ով նվազել է