Ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենում
Օրվա թեմա
15:27 07/05/2022
Հայաստան

Ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենում

Մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում բացված` «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների վերատպությունների էքսպոզիցիան։ Այս մասին հայնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից։ 

Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Սեդրակ Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները:

 

 

 

 

Placeholder
Ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենում