Որոնք են գիտության առաջնահերթությունները
Կրթություն, գիտություն
18:30 10/05/2022
Հայաստան

Որոնք են գիտության առաջնահերթությունները

«Պետությունն ասում է, որ մենք գիտությանը գումար հատկացրել ենք, բայց ստիպված ենք կրճատել, քանի որ մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում»,-«Գիտուժ» նախաձեռնության հրավիրած այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց  նախաձեռնության անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Նրա ներկայացմամբ՝ ԱՄՆ-ում այլ մեխանիզմ է գործում ՝ պետությունն է գիտության ոլորտում առաջնահերթությունները սահմանում և համապատասխան գումար հատկացնում այդ ուղղություններով գիտական ուսումնասիրություներ կատարելու համար:

Փախչանյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է ստեղծվի գիտական կենտրոն, որը կհետազոտի դիտարկվող դաշտը, դուրս կբերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կֆինանսավորի այդ գիտական փաթեթները, իսկ հետազոտությունների արդյունքները կբաշխի իրականացնող կառույցների միջև:

Placeholder
Որոնք են գիտության առաջնահերթությունները