Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներով ՆԱՏՕ-ի օպերատիվ խմբի հետ վարժանքներ են անցկացրել
Քաղաքական
15:35 12/05/2022
Տարածաշրջան

Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներով ՆԱՏՕ-ի օպերատիվ խմբի հետ վարժանքներ են անցկացրել

Թուրքիայի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի բարձր պատրաստականության միացյալ օպերատիվ խմբի հետ՝ ներգրավելով F-16 կործանիչներ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ Wall Street Journal-ի՝ Թուրքիան ԱՄՆ-ին 400 միլիոն դոլարի հայտ է ներկայացրել իր F-16 կործանիչների համար հրթիռների և ռադարների հատկացման նպատակով, որը կքննարկվի Կոնգրեսի կողմից։

«Ծովային ավիացիայի ոլորտում համագործակցության զորավարժություններն անցկացվել են ՆԱՏՕ-ի մարտական օպերատիվ խմբի հետ՝ F-16 ինքնաթիռների մասնակցությամբ, որոնք սպասարկում են ռազմաօդային ուժերի հրամանատարության (Թուրքիա) 6-րդ գլխավոր բազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներով ՆԱՏՕ-ի օպերատիվ խմբի հետ վարժանքներ են անցկացրել