The Economist. Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով ռեկորդային առևտրային ավելցուկ ունի
Տնտեսություն
13:27 13/05/2022

The Economist. Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով ռեկորդային առևտրային ավելցուկ ունի

Ներմուծման կրճատման և արտահանման պահպանման պատճառով Ռուսաստանը ռեկորդային առևտրային ավելցուկ է գրանցում, գրում է The Economist-ը:

«Ներմուծումը նվազել է պատժամիջոցների պատճառով… ռուս սպառողների և ֆիրմաների համար ավելի դժվար է դարձել արևմտյան ապրանքներ գնելը: Միևնույն ժամանակ, արտահանումը պահպանվել է, պատժամիջոցները չեն խանգարում նավթի և գազի մատակարարմանը մնացած երկրներին: Իսկ էներգակիրների գների աճը մեծացրել է Մոսկվայի եկամուտները»,- ասվում է հրապարակման մեջ։

Արդյունքում, ըստ վերլուծաբանների, առաջիկա ամիսներին Ռուսաստանի ապրանքաշրջանառության ավելցուկը ռեկորդ է սահմանելու։ Միջազգային ֆինանսների ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին ապրանքաշրջանառության հավելուրդը կկազմի մինչև 250 միլիարդ դոլար։ 
 

Placeholder
The Economist. Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով ռեկորդային առևտրային ավելցուկ ունի