Բյուրականի աստղադիտարանը՝ միջազգային մամուլի աչքերով
Կրթություն, գիտություն
12:33 17/05/2022
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանը՝ միջազգային մամուլի աչքերով

Լինելով Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն և Հայաստանի ամենաակտիվ գիտական կառույցներից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) գտնվում է նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։

Աստղադիտարանից նշում են, որ իրենց պատմությունը և գործունեությունը պարբերաբար լուսաբանվում է նաև արտասահմանյան մամուլի էջերում և միջազգային ամսագրերում։ 

Շվեյցարական Echo Magazine ամսագրի 2022թ-ի մայիսյան համարում կարելի է ծանոթանալ Բյուրականի աստղադիտարանի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև անցյալի որոշ հետաքրքիր փաստերի։ Ամսագրի շապիկին ԲԱ ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանն է ԲԱ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակի մոտ։

 Ֆրանսիական Le Mouvement ամսագրի 2021թ-ի դեկտեմբերի համարում պատմվում է Բյուրականի աստղադիտարանի փառավոր անցյալի մասին՝ անդրադարձ կատարելով Մարգարյանի գալակտիկաներին, 1մ Շմիդտ համակարգի աստղադիտակի պատմությանը, ինչպես նաև խոսելով կառույցի ներկայիս գործունեության և երիտասարդ կադրերի մասին։ Շապիկին ԲԱ առաջատար ինժեներ Հենրիկ Սարգսյանն է ԲԱ 1մ հայելու տրամագծով աստղադիտակի աշտարակում։ 

Բյուրականի աստղադիտարանը լուսաբանվել է նաև Ռուսաստանի բազմաթիվ լրատվամիջոցներով (հեռուստաընկերություններ, ամսագրեր, թերթեր, համացանցային կայքէջեր), Ֆրանսիայի հայկական ԱՅՊ ՖՄ ռադիոյով և ֆրանսիական մի շարք ամսագրերում, Ամերիկյան «Ռեֆլեկտոր» ամսագրում, Ավստրալիայի SBS ռադիոյով, Արցախի հանրային հեռուստատեսությամբ և մի շարք թերթերում, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի, Իրանի, Ղազախստանի, Լիբանանի և այլ երկրների լրատվամիջոցներով (հղումները պարբերաբար տեղադրվում են նաև ԲԱ կայքէջում)։ 

Placeholder
Բյուրականի աստղադիտարանը՝ միջազգային մամուլի աչքերով