Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
16:28 17/05/2022

Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

«Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,-այս մասին հայտնել է փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիվանդանոցում ակտիվիստ Մանթաշյանին այցելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Այցելել էի քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:  Չնայած առողջական խնդիրներին` Նարեկն ինչպես միշտ ուժեղ է, կամքն անկոտրում և բոլորին կոչ է անում դուրս գալ պայքարի` հանուն մեր հայրենիքի»,-գրել է պատգամավորը։

Placeholder
Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց