ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
Աշխարհում
16:36 20/05/2022
Աշխարհ

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու կապիկի ծաղիկի բռնկումը, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։

Նշվում է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, գեյերի և բիսեքսուալների շրջանում տարածվածությունը, ինչպես նաեւ պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը:

Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է մի քանի երկրներում, այդ թվում՝ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։

Կապիկների ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել մարդկանց։  Սովորաբար հիվանդությունն ընթանում է թեթե, և մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ կարող են առաջանալ:

Մասնագետները շեշտում են, որ կապիկների ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող է տարածվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում:

Placeholder
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով