Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«2005թ․ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» անցկացրել է տասնյակ դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ։ Լսարանին ներկայացրել եմ, թե տվյալ երկրում, ինչպիսին պետք է լինեն պետական կառույցները, որպեսզի հնարավորինս ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը, հիմնականում նկատի ունենալով անկախ դատաիրավական համակարգը։
Վերջում ունկնդիրներին ներկայացրել եմ իմ կողմից գտնված բանաձևը․ «Լավ իշխանություններ չեն լինում, իշխանությունը լինում է տանելի կամ անտանելի»։
Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ։ Իշխանությունները լինում են ոչ միայն տանելի կամ անտանելի, այլև՝ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ»