Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում․ ԵՄ դեսպան
Քաղաքական
19:58 20/05/2022
Հայաստան

Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում․ ԵՄ դեսպան

Ժողովրդավարության մասին իր պատկերացումներն է ներկայացրել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի»  ժամանակ։

Նրա կարծիքով ՝ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները փոխկապակցված են ու ամրապնդում են միմյանց:

«Միանգամից ժողովրդավարություն չի լինում, դա ամենօրյա աշխատանքի արդյունք և, անընդհատ գործընթաց է և  մենք բոլորս պետք է մասնակցություն ունենանք դրանում։  Ժողովրդավարությունը միջավայր է, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնը ունենալ որոշումներ կայացնելու հարցում ՝միաժամանակ ապահովելով որոշումներ կայացնողներից հաշվետվու լինել»,- ասել է դեսպանը։

Վիկտորինի բացատրությամբ՝ ժողովրդավարություն նշանակում է մասնակցել իշխանությանը ու այն իրականացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, ունենալ իշխանության  ճյուղերի տարանջատում , անկախ դատական համակարգ, բազմակարծություն՝ քաղաքական կուսակցություններում, հասարակության և անկախ լրատվամիջոցներում։

«Ի վերջո, ունենալ ուժեղ, թափանցիկ ու հաշվետու պետական ինստիտուտներ: Այն միանգամից տեղի չի ունենում,  պահանջում  է տևական ջանք՝ առաջընթաց գրանցելու համար» ։

Նա նկատեց, որ ամբողջ աշխարհում կան շոշափելի մարտահրավերներ, որոնք ամբողջ աշխարհում ազդեցություն  են ունենում ժողովրդավարության վրա։

«Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում։ Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են՝ Քովիդը, 44-օրյա պատերազմը ու հետպատերազմյան իրավիճակը, վերջերս նաև՝  Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ազդեցությունը ։ Ես համաձայն եմ, որ առանց ժողովրդավարության չի կարող լինել խաղաղություն ու անվտանգություն։ Այս մարտահրավերներն ունեն կարևոր սոցիալական, հոգեբանական ու տնտեսական հետևանքներ»,- ասել է դեսպանը: 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
 

Placeholder
Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում․ ԵՄ դեսպան