Խաչատուրովների ընտանիքը հայրանադարձվել է Ռուսաստանից․ Ջորջ Տաբակյան
Հասարակություն
20:48 20/05/2022
Հայաստան

Խաչատուրովների ընտանիքը հայրանադարձվել է Ռուսաստանից․ Ջորջ Տաբակյան

 «Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը գրում է․

«Խաչատուրովների ընտանիքը 90ականներին հայրանադարձվել է Ռուսաստանից: Հայրը՝ Գեներալ Յուրի Խաչատուրովը եղել է Բանակի հիմնադրման ակունքներում և Օմարի լեռնանցքն ազատագրվել է իր հրամանատարությամբ:

Տղեն՝ Գեներալ Գրիշա Խաչատուրովը եղել է մեր Ռազմական համալսարանի առաջին գեներալը և 3րդ ԲԿի հրամանատարը որ 2020թ հուլիսին մինչև վերջ պահեց Տավուշը  - մեծ վնասներ պատճառելով թշնամուն:

Իսկ փոքր եղբայրը՝ Իգոր Խաչատուրովը մեր փայլուն հրետանավորներից է որ վերջին պատերազմում պատվով կատարել է իր առաջ դրված խնդիրները: Ի դեպ Իգորի նկարը շատ շատեր հպարտորեն տարածում էին սոց ցանցերում:

Հոր դեմ հարուցվել էր քրեական գործ ու հետ է կանչվել ՀԱՊԿի քարտուղարությունից....
Տղու պայմանագիրը չի երկարացվել առանց որևէ բացատրության.....
Իսկ Իգոր Խաչատուրովը այսօր կալանավորվեց 2 ամսով.....

Ինչի՞ ասեցի այս բոլորը՝ որ իմանաք որ ունենք հայրենադարձ ընտանիքներ որոնցով կարելի է միայն հպարտանալ և օրինակ դարձնել մեր երեխեքին....չնայած որ իրենք շատ ավելի լավ ու հարգված կյանք էին ունենալու եթէ մնային իրենց երկրներում»:

 

Placeholder
Խաչատուրովների ընտանիքը հայրանադարձվել է Ռուսաստանից․ Ջորջ Տաբակյան