Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
Աշխարհում
11:40 21/05/2022
Հայաստան

Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը

Սուկինինաթթուն, որով հարուստ է թթվեցրած կաղամբը, արագացնում է նյութափոխանակությունը և գործում է որպես բնական էներգիայի խթանիչ, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: «Լենտա ռու»-ին ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։

Լավ կլինի, որ դիետա պահող մարդիկ հրաժարվեն չափազանց քաղցր և բարձր կալորիականությամբ մրգերից կամ բանջարեղենից։ Բանանն ու խաղողը ավելի լավ է բացառել սննդակարգից, քանի որ դրանք հարուստ են շաքարով։ Նիհարել ցանկացողները պետք է ավելի հաճախ կաղամբ ուտեն, հատկապես՝ թթվեցրածը։

«Նրա մեջ գոյություն ունի տերտրոնային թթու, որն արգելափակում է ածխաջրերի անցումը ճարպերի: Բացի այդ, թթու կաղամբում շատ սուկինինաթթու կա, իսկ սուկինինաթթուն ներգրավված է Կրեբսի ցիկլում, այսինքն՝ արագացնում է նյութափոխանակությունը»,-ասաց սննդաբանը։

Բժիշկը նաև խորհուրդ է տվել ուտել հապալաս և լոռամիրգ: Հատապտուղները մեծ քանակությամբ պոլիֆենոլներ են պարունակում, դրանք լավացնում են արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացները։
 

Placeholder
Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը