Մբապեն մերժել է «Ռեալի» առաջարկը
Աշխարհում
18:15 21/05/2022
Աշխարհ

Մբապեն մերժել է «Ռեալի» առաջարկը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն կմնա թիմում: Ինչպես գրում է «Գազետա ռու»-ն, այդ մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը մերժել է իսպանական «Ռեալի» առաջարկը՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու վերաբերյալ և կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր թիմի խաղացողներին հայտարարել է, որ Մբապեն չի միանա մադրիդյան ակումբին։

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը ֆրանսիացի հարձակվողին առաջարկել է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ՝ հարկերից հետո և 300 միլիոն եվրո ստորագրման բոնուս, ինչպես նաև իմիջի իրավունքների մի մասը տնօրինելու հնարավորություն։

Այս մրցաշրջանում Մբապեն Լիգա 1-ում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Նրա թիմը գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը՝ մոտակա հետապնդողից առաջ անցնելով 14 միավորով։

Placeholder
Մբապեն մերժել է «Ռեալի» առաջարկը