Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
Աշխարհում
17:34 21/05/2022
Աշխարհ

Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է կապիկի ծաղիկի վարակի մոտ 80 դեպք։ Եվս 50 դեպք ուսումնասիրվում է։ Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը։

«Վերջին բռնկումները, որոնք հաղորդվել են 11 երկրներից, տիպիկ չեն, քանի որ դրանք տեղի են ունեցել այն երկրներում, որոնք էնդեմիկ չեն», - նշված է կազմակերպությունը Թվիթերում։

Նշվում է, որ ԱՀԿ-ն գործընկերների հետ միասին աշխատում է հասկանալու կապիկի ծաղիկի բռնկման տարածվածության աստիճանն ու պատճառները։

Հաղորդագրության համաձայն, հիվանդությունը տարածվում է սերտ շփման միջոցով, ուստի այն մարդիկ, ովքեր սերտ կապի մեջ են հիվանդի հետ, վարակվելու ավելի մեծ վտանգի տակ են։ Այս կատեգորիան ներառում է բուժաշխատողներ, ընտանիքի անդամներ և սեռական զուգընկերը:

ԱՀԿ-ի նախօրեին հայտարարել էր վարակի 37 հաստատված դեպք։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Սովորաբար դա թեթև հիվանդություն է, մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Կապիկի ծաղիկի ախտանշաններն են՝ ցան, ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:

Կապիկի ծաղիկի վարակի դեպքեր են հայտնաբերվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։

 

Placeholder
Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը