Հայտնել են կիտրոնով ջրի երկու օգտակար հատկության մասին
Աշխարհում
15:44 21/05/2022
Աշխարհ

Հայտնել են կիտրոնով ջրի երկու օգտակար հատկության մասին

Կիտրոններում հայտնաբերված վիտամին C-ն խթանում է կոլագենի սինթեզը մարմնում, օգնում է պահպանել դեմքի առողջ երանգը և խոնավեցնում է մաշկը: Eat This, Not That կայքին հայտնել է  սննդաբան Ջեսիկա Բիպեն:

Կիտրոնով ջուրը բարելավում է դեմքի գույնը, եթե այն կանոնավոր խմեք։ Այս պարզ մեթոդը կօգնի ներսից խոնավեցնել մաշկը և կանխել կնճիռների առաջացումը։ Կիտրոնի մեջ պարունակվող վիտամին C-ն ուժեղացնում է կոլագենի սինթեզը մարմնում և մաշկը դարձնում ավելի առաձգական։ Ըմպելիքը ոչ պակաս օգտակար կլինի դիետա պահող մարդկանց համար։

«Ուտելուց առաջ և ուտելու ընթացքում կիտրոնով ջուր խմելը կարող է նպաստել հագեցվածության զգացողության առաջացմանը և լրացուցիչ կալորիաները նվազեցնելու արդյունավետ միջոց է»,-ասել է սննդաբանը:

Մասնագետը նաև նշել է, որ կիտրոնով ջուրն օգնում է լավացնել մարսողությունը, սակայն ավելի լավ է այն չխմել դատարկ ստամոքսին։
 

Placeholder
Հայտնել են կիտրոնով ջրի երկու օգտակար հատկության մասին