Իրանը ծանր ռազմանավեր է կառուցում
Քաղաքական
15:02 23/05/2022
Տարածաշրջան

Իրանը ծանր ռազմանավեր է կառուցում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է երկրում ծանր ռազմանավեր կառուցելու մասին, գրում է ParsToday-ը։

Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին այսօր Թեհրանում այս ուժերի առաքելության քննարկման նպատակով անցկացված մասնագիտացված հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ռազմածովային ուժերը հատուկ ուշադրություն են դարձնում մասնագետներին և օգտագործում  գիտելիքահենք ընկերությունների արողությունները:
Նա  հավելել է, որ գերագույն հրամանատարության  օրակարգում ներառված է ծանր ռազմանավերի կառուցումը։

Գեներալ Իրանին նշել է, որ անօդաչու թռչող սարքերի, հետախուզական նավերի, էլեկտրոնային պատերազմի ժամանակ կիրառվող նավերի ստեղծումը և մարտունակության արդիականացումը, ինչպես նաև շարժունակությունը, և ուժերի օպերատիվությունն ընդլայնելու նպխատակով 11 ռազմանավով նավատորմի կառուցումն, Իրանի ռազմածովային ուժերի նավատորմի ծրագրերից են:

Placeholder
Իրանը ծանր ռազմանավեր է կառուցում