Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ
Տնտեսություն
12:45 25/05/2022
Տարածաշրջան

Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան բանակցություններ են վարում Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ, գրում է ParsToday-ը։

Թեհրանում Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հանդիպման շրջանակում, Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել է,. որ երկու երկրները դրական համագործակցություն ունեն հատկապես միջուկային ոլորտում, հավելելով, որ այս պահին բանակցություններ են ընթանուիմ՝ Բուշեհրի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ:

Քամալվանդին հավելել է. «Բուշերի ատոմակայանը խոշոր ներրդումներ պահանջող մեծ նախագիծ է: Ուստի մենք պետք է ֆինանսական հարցերի շուրջ բանակցենք Ռուսաստանի հետ»։

Նա նշել է, որ «Ռուսաստանի փոխվարչապետի և նրան ուղեկցող պատվիրակության  Թեհրան կատարած այցի  նպատակն է բոլոր ոլորտներում տնտեսական զարգացման հետ կապված հարցերի քննարկումը»:

 

Placeholder
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ