Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից
Օրվա թեմա
15:18 25/05/2022
Աշխարհ

Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ ժամանակն է՝  Ռուսաստանը հրաժարվի եվրոպական Բոլոնիայի կրթական համակարգից և մշակի բարձրագույն կրթության սեփական «յուրահատուկ» մոտեցումը: «Կոմերսանտ․ռու»-ի փոխանցմամբ՝  նախարարությունից հայտնել են, որ արդեն պատրաստել են անհրաժեշտ անցումային ծրագիր։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ևս դեմ է արտահայտվել Բոլոնիայի համակարգին։

«Բոլոնիայի համակարգին պետք է վերաբերվել «որպես անցած» էտապի։ Ապագան պատկանում է մեր սեփական կրթական համակարգին, որը պետք է հիմնված լինի ազգային տնտեսության շահերի և յուրաքանչյուր ուսանողի համար առավելագույն հնարավորությունների վրա»,- հայտարարել է Վալերի Ֆալկովը:

Նրան աջակցել է նաև կրթության նախարարությունը։ ՌԴ կրթության նախարարությունը կարծում է, որ Բոլոնիայի համակարգից հրաժարվելը և մասնագիտացված ծրագրերի անցումը կարող են բարելավել ուսուցիչների վերապատրաստման որակը ողջ երկրում:

Ըստ «Կոմերսանտի»՝ վերջին ամիսներին Ռուսաստանում ավելանում է Բոլոնիայի կրթական գործընթացից հրաժարվելու կողմնակիցների թիվը՝ Արևմուտքի հետ հակամարտության ֆոնին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ավելի վաղ նման առաջարկներով հանդես են եկել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ներկայում Բոլոնիայի գործընթացին մասնակցում է 49 երկիր։ Ռուսաստանը դրան միացել է 2003 թվականին։ Խոսքն առաջին հերթին կրթական ծրագրերի համադրելիության մասին է։ Առավել հաճախ դա նշանակում է, այսպես կոչված, երկաստիճան կրթական համակարգ՝ բակալավրիատ (չորս տարի) և մագիստրատուրա (երկու տարի): Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, Ռուսաստանում շատ բուհեր դեռևս դասավանդում են մասնագիտացված ծրագրերով, որոնց տևողությունը հինգից վեց տարի է։

Placeholder
Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից