Թուրքիայի ընդդիմության առաջնորդն առաջարկում է փակել երկրում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները
Քաղաքական
11:32 27/05/2022
Տարածաշրջան

Թուրքիայի ընդդիմության առաջնորդն առաջարկում է փակել երկրում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է փակել Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր ռազմական օբյեկտները։ Նրա նախաձեռնությունը տեղի է ունենում այս շաբաթ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու հնարավորության մասին հայտարարության ֆոնին: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բահչելին առաջարկել է դուրս գալ ՆԱՏՕ-ից: ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է Թուրքիային, բայց ես կցանկանայի տեսնել, թե որքանով է անկեղծ կառավարությունը: ԱՄՆ-ը հեղեղել է Հունաստանը բազաներով, նրանց նպատակն ակնհայտ է: Թող իշխող կոալիցիան օրինագիծ ներկայացնի խորհրդարան Թուրքիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները փակելու մասին, մենք կաջակցենք նրան»,-ուրբաթ իր Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։

Թուրք հանրապետականների առաջնորդի խոսքով՝ իր ղեկավարած կուսակցությունը դեմ է նեոլիբերալիզմին և երկրում օտարերկրյա զինվորականների առկայությանը։ «Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, դուք պատրա՞ստ եք, իշխանավորնե՛ր»-գրել է Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի Ազգայնական կուսակցության ղեկավարը մայիսի 24-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել էչ, որ եթե Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակը փակուղի մտնի Թուրքիայի դիրքորոշման պատճառով, ապա Անկարան, որպես նրա ամենահին անդամ,  պետք է մտածի ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս գալու մասին:
 

Placeholder
Թուրքիայի ընդդիմության առաջնորդն առաջարկում է փակել երկրում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները