Ջորջ Տաբակյան. Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն
Քաղաքական
10:50 27/05/2022
Հայաստան

Ջորջ Տաբակյան. Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն

«Արար» հիմնարամի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը գրում է.

«Արբանյակի մասին

ԱՄԷ-ում աշխատել եմ շուրջ 16 տարի այս ոլորտում (արբանյակային նկարահանում, ընդունման կայան, քարտեզագրում ..) և քիչ թե շատ գաղափար ունեմ արբանյակների մասին:

2004թ., երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան, եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս ոլորտում:

Հայկական արբանյակի (եթէ կարող ենք հայկական ասել) պիքսելի չափսը (resolution) 1.65մ է, ինչը փաստացի 2մ է։

Այս ճշգրտությամբ նկարները շատ արդյունավետ են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության համար։

Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը), իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ։

Սահմանի հետախուզության համար 2մ-ը ոչ մի բան չի տալու նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել։

Վերջը՝ արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ երբ առաջին նկարները հասանելի լինեն:

ՀԳ. Նկարում՝ տարբերությունը նույն տարածքի 2մ և 0,5մ նկարների միջև»։

Placeholder
Ջորջ Տաբակյան. Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն