Ռուբլին արժեզրկվել է, դոլարն ու եվրոն՝ արժևորվել
Տնտեսություն
08:25 27/05/2022
Հայաստան

Ռուբլին արժեզրկվել է, դոլարն ու եվրոն՝ արժևորվել

Մայիսի 27-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 441.88 դրամով՝ մայիսի 25-ի համեմատ արժևորվելով 0.45 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 446 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 448 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 468.41 դրամ՝ արժևորվելով 0․86 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 479 դրամ։

Ի տարբերություն եվրոյի և դոլարի, ռուսական ռուբլին արժեզրկվել է 0.47 դրամով։  Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.42 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.30 դրամ։

Placeholder
Ռուբլին արժեզրկվել է, դոլարն ու եվրոն՝ արժևորվել