Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Հիմք ընդունելով Ալեն Սիմոնյանի մայրիկի բացատրությունը` ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել այս ժեստը ցույց տալու համար` այն մեկնաբանելով որպես անպարտելիության նշան։
Սա նշանակում է, որ այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել Ալեն Սիմոնյանին, բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին` իբրև անպարտելիության խորհրդանիշ։
Հատկապես այսօրվա ապօրինություններից և վայրագություններից հետո, ոստիկաններն իրապես վաստակել են ամեն քայլափոխի այդ ժեստը ստանալու իրավունքը։ Նրանք իսկապես անպարտելի էին»։