Հունիսի 1-3-ը Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոն
Մշակույթ
17:18 30/05/2022
Հայաստան

Հունիսի 1-3-ը Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոն

Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։ «Զանգակ» գրատնից նշում են, որ փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։

Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր,  պատրաստվել է բավականին հագեցած ծրագիր,  որի մեջ զուգորդվելու են գրական իրադարձություններն ու ժամանցը, դասախոսություններն ու խաղային ծրագիրը, լինելու է մուլտֆիլմերի դիտում, մրցույթ և թատերական ներկայացումներ։

Փառատոնի առանցքային նպատակը երեխաներին միավորելն է գրքերի շուրջ, ստեղծել գրքային միջավայր, չէ որ՝ «ընթերցող երեխաները դառնում են մտածող մեծահասակներ»։

Հունիսի 1-3-ը՝
➤ սպասված մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ
➤ գրքերի ցուցադրություն-վաճառք
➤ «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում
➤ հեքիաթի ժամեր
➤վարպետության դասեր
➤ զեղչեր
➤ դասախոսություններ ծնողների համար
➤ և լավ տրամադրություն 3 օր անընդմեջ

 

Placeholder
Հունիսի 1-3-ը Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոն