Գևորգ Ղազարյան.  Եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին
Սպորտ
22:49 31/05/2022
Հայաստան

Գևորգ Ղազարյան. Եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռանում է ակումբից։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում.

«Փյունիկի սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն,  եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին: 2021թ. միանալով Փյունիկին, ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և Փյունիկի գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը:

Շնորհակալ եմ Պարոն Սողոմոնյանին ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար: Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը ես չեմ զգացել: Միասին մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:

Սա դեռ վերջը չէ:

Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություն մաղթում Փյունիկին ապագայում:

Լավագույն մաղթանքներով՝ Գևորգ Ղազարյան»։

 

Placeholder
Գևորգ Ղազարյան. Եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին