Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մակրոնը չի բացառել ԵՄ-ի կողմից ռուսական գազի մատակարարման էմբարգոյի հնարավորությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել հեռանկարում ռուսական գազի վրա ապագայում եվրոպական էմբարգոյի սահմանման հնարավորությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ոչինչ չիկարելի բացառել։ Ֆրանսիան առանձնահատուկ դիրքում է, քանի որ ամենաքիչն է կախված ռուսական գազից։ Այնպես որ կարող ենք այնպես պատրաստվել, որ խնդիրներ չունենանք, բայց եվրոպական մյուս երկրները շատ են կախված ռուսական գազից. Բայց ոչինչ չի կարող բացառել, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում»,- ասել է Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է ԵՄ հաջորդ փաթեթում գազի էմբարգո կամ արգելք մտցնել։
Նշենք, որ մայիսի 30-31-ը Բրյուսելում կայացել է ԵՄ գագաթնաժողովը։