Վրաստանն ԱՄՆ-ից նոր հակատանկային համակարգ է ստացել
Քաղաքական
20:33 01/06/2022
Տարածաշրջան

Վրաստանն ԱՄՆ-ից նոր հակատանկային համակարգ է ստացել

Վրաստանը 2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ից ստացել է նոր հակատանկային համակարգ՝ Javelin: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ այս մասին նշված է կառավարության՝ ծրագրերի իրականացման մասին խորհրդարան ներկայացված զեկույցում։ 

«2022 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարությունը համաֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերել Javelin-ների նոր խմբաքանակ։ Մարտավարական տեխնիկան ներկայումս արդիականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Javelin-ը հրթիռային համակարգ է, որն օգտագործվում է տանկերի, զրահափոխադրիչների և այլ մարտական ​​մեքենաների դեմ։

Նշվում է, որ Վրաստանն առաջին անգամ այս համակարգը ձեռք է բերել է 2018 թվականի հունվարին։

Այն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այժմ ընթացող պատերազմում։

Placeholder
Վրաստանն ԱՄՆ-ից նոր հակատանկային համակարգ է ստացել