«Արդարություն» խմբակցությունում Արցախի 2021թ. պետբյուջեի կատարողականը չի քննարկվել
Տնտեսություն
11:43 02/06/2022
Հայաստան

«Արդարություն» խմբակցությունում Արցախի 2021թ. պետբյուջեի կատարողականը չի քննարկվել

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ԱՀ ԱԺ  «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ԱԺ «Արդարություն» խմբակցությունում 2021թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:

Քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր  պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:

Placeholder
«Արդարություն» խմբակցությունում Արցախի 2021թ. պետբյուջեի կատարողականը չի քննարկվել