Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
Առողջություն
17:29 02/06/2022
Հայաստան

Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար

ԵԱՏՄ մի քանի երկրներ դիմել են Ռոսպոտրեբնադզորին՝ խնդրելով տրամադրել կապիկի ծաղիկի թեստեր։

«Անհրաժեշտության դեպքում գործընկերներին կտրամադրվի աջակցություն»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը։

Panorama.am-ն առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ դիմե՞լ է Հայաստանը թեստեր ձեռք բերելու համար։

«Դիմելու ենք»,-ասացին նախարարությունից։

Նշվում է, որ Ռոսպոտրեբնադզորը ներկայացրել է վիրուսին հակազդելու գիտական զարգացումները ԱՀԿ-ի կողմից կազմակերպված միջազգային համաժողովում։

Placeholder
Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար