Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան
Տնտեսություն
11:35 02/06/2022
Հայաստան

Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան

«Մեր նպատակադրումն ու պլանավորում այն է, որ 2022 թ հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կանխիկի շրջանառության կրճատումը  կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է:

Փաշինյանը հայտնեց, որ հուլիսի 1-ից այդ բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ և այն պետք է ապահովվի ենթաօրենսդրական ակտերով:

«Այդ ենթաօրենսդրական ակտերում այսպիսի դրույթ է լինելու, որ հանկարծ եթե որևէ պարագայում տեղի կունենա կանխիկով գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը այն կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ»,-ասաց Փաշինյանը և  հավելեց.«Խնդրում եմ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել, ընդհակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել և սրա հետ մենք ունենք  լրջագույն հարակից էֆեկտներ՝ սկսած ֆիսկալ էֆեկտներից վերջացրած հակակառուպցիան էֆեկտներով:
 

Placeholder
Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան