Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման ծավալներն աճում են
Տնտեսություն
08:46 03/06/2022
Տարածաշրջան

Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման ծավալներն աճում են

Իրանի նավթի նախարարը հայտնել է գազի փոխադրման ծավալների կրկնապատկման և Իրանի ու Ադրբեջանի Հանրապետության միջև ուսումնասիրության համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին, գրում է ParsToday-ը։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հինգշաբթի օրը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո ասել է. «Համատեղ կոմիտեի շրջանակում Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրերի ընդլայնման շուրջ համաձայնություն է կայացել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև»:

Օջին հավելել է, որ «որոշում է կայացվել օգտագործել իրանցի  կապալառուների կարողությունները՝ Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի ընդլայնման գործում»։

Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետն անդրադառնալով գազի փոխադրման հարցում Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության եռակողմ հաջող համագործակցությանը, ասել է. «Էներգետիկ ոլորտում համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի կայուն զարգացմանը»։

Նոյեմբերի 28-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովում ստորագրվել է Թուրքմենստանից Ադրբեջանի  Հանրապետություն Իրանից գազը սվոփ համակարգով  փոխադրման մասին եռակողմ համաձայնագիրը։ Իրանի նավթի նախարարը երեկ այցելել է Բաքու՝ մասնակցելու Բաքվի էներգետիկայի շաբաթվա միջոցառումներին և բանակցություններ վարելու միջազգային միջոցառմանը  մասնակից  պաշտոնյաների հետ։
 

Placeholder
Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման ծավալներն աճում են