Խորվաթիայի վարչապետն ակնկալում է, որ երկիրը 2023 թ-ին կմիանա Շենգեն գոտուն
Քաղաքական
08:15 03/06/2022
Աշխարհ

Խորվաթիայի վարչապետն ակնկալում է, որ երկիրը 2023 թ-ին կմիանա Շենգեն գոտուն

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն ակնկալում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից երկիրը կմիանա Շենգենյան գոտուն եվրոգոտու կազմի մեջ մտնելու հետ միաժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ԵՄ խորհրդում իր նախագահության վերջին ամսվա ընթացքում կարող է առաջ քաշել Շենգենյան գոտուն Խորվաթիայի միանալու որոշման նախագիծ։

«Վերջնական հաշվով, նպատակն այն է, որ Խորվաթիան 2023 թվականի հունվարի 1-ից մտնի Շենգենյան գոտի, ինչպես նաև եվրոյի գոտի: Եվ այդպես էլ կլինի»,- լրագրողներին ասել է վարչապետը:

Ավելի վաղ Խորվաթիայի վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ ակնկալում է՝ երկիրը կմիանա Շենգենյան գոտուն 2022 թվականի ընթացքում։

Placeholder
Խորվաթիայի վարչապետն ակնկալում է, որ երկիրը 2023 թ-ին կմիանա Շենգեն գոտուն